Ստուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հրահրված ճգնաժամի դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի։
«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ՝ շեշտը դնելով Իրանի շուրջ իրադրության զարգացման վրա։ Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի», - նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ համաձայնությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նախագահների հանդիպման արդյունքներով։ «Նախարարները ստուգել են տարբեր մակարդակներով ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցը»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների