Բարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորել է Չինաստանի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:
Փոխվարչապետը առանձնահատուկ կարևորել է վերջերս կնքված ուղևորների և բեռների փոխադրման մասին միջպետական համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։
Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով