Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է
Վրաց-ռուսական սահմանին մաքսային ընթացակարգերը վերսկսվել են Դարյալիի կիրճում հեղեղման վտանգի վերացումից հետո։ Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։
Սեպտեմբերի 25-ի առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Դևդորակիի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով Դարյալի հսկիչ անցակետից և Կազբեգի մաքսային անցակետից տարհանվել են աշխատակիցներն ու քաղաքացիական անձինք։ Եկամուտների ծառայությունը հայտարարել էր սահմանին մաքսային ընթացակարգերի դադարեցման մասին։
Կազբեգի մաքսային անցակետում մաքսային հսկողության ընթացակարգերը լիովին վերականգնվել են։ Վրաստանի մաքսային սահմանին ապրանքների ներմուծում-արտահանումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերն անխոչընդոտ իրականացվում են երկու ուղղություններով», - ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, ըստ Շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվության՝ Դարյալիի կիրճում սպառնալիքը վերացել է։
Իր հերթին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավտոմոբիլների երթևեկության սահմանափակումները վերացվել են, և Դարյալի անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ