Թաիլանդը ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ
Թաիլանդը շահագրգռված է Ռուսաստանի հետ շուտափույթ բանակցություններ սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թաիլանդի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Սիհասակ Փուանգկեթկեուն։ «Մենք շատ շահագրգռված ենք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հարցում Թաիլանդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման վերաբերյալ։ Թերևս, դա իմ այցի օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է», - ասել է նա։
Փուանգկեթկեուն նշել է, որ այդ հարցը գործընկերների հետ քննարկել է Ռուսաստան կատարած այցի ընթացքում, և հույս է հայտնել, որ այդ քննարկումները կարագացնեն համաձայնագրի կնքման գործընթացը։ «Մենք հույս ունենք, որ կայացած քննարկումներն անհրաժեշտ խթան կհաղորդեն գործընթացին, և մենք կկարողանանք հնարավորինս շուտ սկսել Թաիլանդի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սովորաբար նման գործընթացները քիչ ժամանակ չեն պահանջում, բայց մենք հույս ունենք, որ այս դեպքում կհաջողվի հնարավորինս արագացնել իրադարձությունների ընթացքը», - ընդգծել է նա:


















































Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների ժամանակացույց
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Apache-ների սպասարկման կենտրոնի բացման վերաբերյալ Լեհաստանը և ԱՄՆ-ը պայմանագիր են ստորագրել
Կասեցվել է «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Ռոզա Բաբայանը նշանակվել է ԱՍՀ նախարարի տեղակալ