Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեոդորովը, որ պաշտոնանկ էր արվել հուլիսին, հարցազրույց է տվել BBC-ին։ Պաշտոնանկությունից հետո Զելենսկին հայտարարեց, որ այդ կադրային որոշման պատճառը եղել է Միխայիլ Ֆեոդորովի անձնական կոնֆլիկտը ՈւԿՈՒ-ի (ВСУ) գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկիի և ՈւԿՈՒ-ի Գլխավոր շտաբի հետ։
«Բայց նրանց (Սիրսկիին և Գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Գնատով) հետո ազատեցին, իսկ ինձ չվերադարձրին։ Ուստի վստահ չեմ, որ դա է իսկական պատճառը»,- ասել է Ֆեոդորովը։
«Կարծում եմ՝ այն պահին միահյուսվեցին բազմաթիվ տարբեր գործոններ։ Մեր պայքարը տարբեր կլանների, համակարգի ներսի մարդկանց հետ, կանոնների փոփոխությունը»,- նշել է նա։ Նախկին նախարարըի նկատի ունի նախևառաջ իր նախաձեռնած կադրային փոփոխությունները Պաշտպանության նախարարության ապարատում և գնումների ընթացակարգերի բարեփոխումը նախարարությունում, որը ներկայիս Ուկրաինայում տնօրինում է ամենամեծ ծավալի միջոցները։
«Շատ մարդիկ սկսեցին գնալ նախագահի մոտ և ասել, որ ինձ հետ ինչ-որ բան այն չէ։ Հնարավոր է՝ որոշակի մտահոգություններ կային վստահության աճի պատճառով։ Բազմաթիվ գործոններ կան, չգիտեմ, պետք է հարցնել նախագահին»,- շարունակել է Ֆեոդորովը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ