Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի Գալյան ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի ԱՄՆ-ն և Իրանը միմյանց հարվածներ են հասցրել

Էրդողանը հայտարարել է Թուրքիային սպառնացող վտանգի մասինՍահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի իր գործընկերոջ հետԵրեւանի «գրեթե բոլոր ընտրատարածքներում» վերահաշվարկ կիրականցվի. ԿԸՀ նախագահՊեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և ԻրանինՄենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. ԳալյանՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԹրամփը հայտարարել է, որ Իրանի վրա լայնածավալ հարվածների վերսկսումը թանկ կարժենաՃապոնիայի ԱԳՆ․ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Տոկիոյին բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ
Հայաստանում նախատեսում են փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Լոռու մարզում 2-ամյա երեխան «թnւնավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ նա ացետոն է խմելՎենս. ԱՄՆ-Իրան համաձայնագրի կնքումը կարող է ամիսներ տևելԳալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերըԹուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կվարի ՄոսկվայումԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2025 թ. պետական բյուջեի կատարողականըՄենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ ԱրաղչիԵս կոչ եմ անում ընդդիմությանը չգալ խորհրդարան, կոչ եմ անում չվերցնել մանդատները․ Ռուբեն ՌուբինյանՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասինԱնչափահասը «Opel»-ով Արալեզ գյուղում կոտրել է գազատար խողովակներն ու հայտնվել ջրատարումԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքըԿալաս. ԵՄ-ն չի խստացնում Իսրայելի դեմ պատժամիջոցները՝ միասնության բացակայության պատճառովԹրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներինՎարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձիՍիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ովԾեծկռտուք՝ Սյունիքում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրենԱրաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրներըԴեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծըԿոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկինՌոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբԵվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ70 միլիարդ դոլար՝ ԱՄՆ սահմանների պաշտպանության համար․ Կոնգրեսը հաստատել էԼարսը բաց էՍպասվում է կարճատև անձրևՆԱՍԱ-ն ներկայացրել է Artemis III առաքելության անձնակազմինՎարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում. ԳՇ պետՀայկական ծիրանը կհասնի ԼեհաստանԱլբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱնօրինական է ճանաչվել Թրամփի կողմից աշխատանքային վիզաների համար գանձվող 100,000 դոլար վճարըԿոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետԱրգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերըԻսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼԱռաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ ՓաշինյանՎարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համարԵղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից
Հայաստան

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը՝ 0,272 հա հողամասի հետ միասին 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի՝ ընդամենը 4 միլիոն 572 հազար դրամով։ Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ. այսինքն՝ վերոնշյալ գույքերը վաճառվել են կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայում գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 134 միլիոն 250 հազար դրամ է։

Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, քաղաքի բնակչության պահանջով, համայնքի ավագանու անդամների անունից դիմել էր այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։

Ուսումնասիրության արդյունքներով պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։

Հայցադիմումով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրական պահանջները։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր։

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0,272 հա հողամասը։