Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը
Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հանդիպում է ունեցել համայնքի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ շինարարական աշխատանքների կազմակերպման, սահմանված ժամկետների պահպանման, ինչպես նաև իրականացվող ծրագրերի բարձր որակի ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել աշխատանքների արդյունավետ համակարգմանը, շինարարական նորմերի պահպանմանը և ծրագրերի ժամանակին ու պատշաճ իրականացմանը։
Համայնքի ղեկավարը կարևորել է պատասխանատու համագործակցությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է իրականացվի բարձր որակով, սահմանված չափանիշներին համապատասխան և նախատեսված ժամկետներում։
Բարեկարգ, անվտանգ և զարգացող համայնք ունենալու համար շարունակական վերահսկողությունն ու արդյունավետ համագործակցությունը մնում են առաջնահերթ։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում