Կլինեն նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է ապագայում ընտրակաշառքի և ընտրական բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ քայլերով։
Հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նշել է, որ չի կարող փաստել ընտրական հանցագործությունների լիարժեք՝ 100 տոկոսանոց բացահայտում, սակայն կառույցի գործունեությունը համարում է արդյունավետ։
«Բնականաբար, չեմ կարող ասել, որ ունեցել ենք 100 տոկոս բացահայտման ցուցանիշ ընտրական հանցագործություններով, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ»,-ասել է նա։
Ինչպես հայտնել է կոմիտեի ղեկավարը, այս պահին կառույցն ունի 72 քննիչի և 78 օպերատիվ-հետախուզական աշխատակցի հաստիք, իսկ թափուր տեղերի քանակը մոտենում է 60-ի։
«Նման մարդկային ներուժի պայմաններում Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է 100-ից ավելի բացահայտում ամբողջ հանրապետության տարածքում և քննել շուրջ 115 քրեական վարույթ»,-նշել է Նահապետյանը։
Նա նաև փաստել է, որ ընտրական գործընթացների ավարտով աշխատանքները կանգ չեն առնելու, այլև թևակոխելու են նոր փուլ։
«Մենք արդեն ունենք օպերատիվ մարմնում բացահայտված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, այսինքն՝ չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք և իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ և հետապնդումներ»,- հայտարարել է նա։
Արթուր Նահապետյանի ձևակերպմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և մյուս իրավապահ մարմինների համագործակցությունը շարունակական է, իսկ ընտրությունների ավարտը ամենևին չի նշանակում քննության ավարտ։ Նա նաև մատնանշել է, որ նախկինում ևս ընտրական գործընթացների ավարտից հետո են արձանագրվել աղմկահարույց բացահայտումներ։
«Մենք ունենք այդ փորձը, որ, օրինակ՝ Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ընտրություններից հետո ունեցել ենք բազմաթիվ բացահայտումներ և մոտ հինգ տասնյակի հասնող մեղադրյալներ, որոնք մեղադրվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեջ։ Այդ բացահայտումները կատարվել են ընտրական գործընթացներից հետո»,-նշել է ՀԿԿ նախագահը։
Կոմիտեի ղեկավարի փոխանցմամբ՝ ներկայումս ևս կառույցն ամբողջական կազմով գործունեություն է ծավալում հանրապետության տարբեր մարզերում ու ուղղություններով՝ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալների հավաքագրման և ստուգման նպատակով։
«Վստահեցնում եմ, որ մենք կունենանք նոր բացահայտումներ այս առումով»,-ընդգծել է Նահապետյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հավելել է նաև, որ անգամ տարիներ անց ստացված տեղեկատվությունը չի անտեսվելու։
«Եթե անցնեն տարիներ, և մենք ստանանք ընտրական հանցագործությունների կամ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ, դրանք ստուգելու ենք ողջ գործիքակազմի կիրառմամբ և գնալու ենք քրեական հետապնդումների»,-եզրափակել է նա։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս