Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Հայաստանին մոտ 25 միլիոն դոլար հատկացնելուն։ Այս մասին հայտարարություն է տարածել հիմնադրամը` հավելելով, որ գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի համար «Stand-By Arrangement» (SBA) պահուստային ծրագրի շրջանակներում առաջին վերանայումը։
«Այս վերանայման արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա ևս 18.4 միլիոն հատուկ փոխառության իրավունք (SDR), ինչը համարժեք է մոտ 25.1 միլիոն ԱՄՆ դոլարի։ Դրանով իսկ ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելիությունը կկազմի 36.8 միլիոն SDR (շուրջ 50.2 միլիոն դոլար)։ Հայաստանի իշխանությունները շարունակում են այս համաձայնագիրը դիտարկել բացառապես որպես կանխարգելիչ գործիք»,– ասված է հայտարարությունում։
Երևանը, ըստ հիմնադրամի, այս պայմանավորվածությունը դիտարկում է որպես նախազգուշական միջոց և չի պլանավորում ծախսել գումարն առանց ծայրահեղ անհրաժեշտության։
Հիմնադրամը նկատել է, որ SBA համաձայնագրի նպատակն է աջակցել կառավարության քաղաքականությանն ու բարեփոխումների օրակարգին՝ պահպանելու տնտեսական և ֆինանսական կայունությունը, ինչպես նաև խթանելու ուժեղ, ներառական և կայուն տնտեսական աճը։
«Հայաստանի տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Չնայած համաշխարհային անորոշության աճին՝ 2026 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է շուրջ 5.25 տոկոս»,– նկատել են նրանք։
Միևնույն ժամանակ հիմնադրամի փորձագետները կանխատեսել են, որ ներքին պահանջարկի թուլացման և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով պայմանավորված առևտրային խափանումների պատճառով տնտեսական աճը որոշակիորեն կդանդաղի, լոգիստիկ ծախսերի ավելացման պատճառով գնաճը մոտ ապագայում կմնա բարձր։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու