«Ինչից են վախենում իրավապահ մարմինները կամ ինչու են նրանց անվտանգության աշխատակիցները նրանց հետ անգամ շենքերի ներսում մասնակցում քննարկումներին կամ ասուլիսներին։
Երեկ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ասուլիս էր հրավիրել հենց իր ղեկավարած կառույցում՝ ՊՊԾ գնդում։ Մինչ ասուլիսը սկսելը լրագրողները եւ օպերատորները մանրակրկիտ զննության ենթարկվեցին ոստիկանների կողմից, որից հետո մեկնարկեց ՆԳՆ նախարարի ասուլիսը։
Զարմանալի է ու բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, որ նախարար Արփինե Սարգսյանի հետ դահլիճ եկան նրա անվտանգության աշխատակիցները ու ողջ ընթացքում հսկեցին ասուլիսը։
Այս կերպ նախարարի՞ն էին պաշտպանում լրագրողներից, թե՞ այլ խնդիր էին լուծում, կամ միգուցե Նիկոլ Փաշինյանի իշխանության պաշտոնյաները վախե՞ր ունեն. դժվար է ասել։
Սակայն մեկ ուշագրավ հանգամանք եւս. «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ից հետո ԲԴԽ նախագահի թունավոր պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցները այսօր ապահովում են ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի անվտանգությունը»:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս