Ճամբարափոխության միջոցով Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք. Արմեն Ռուստամյան
Արդեն երրորդ դեպքն է, որ չենք մասնակցում ՀԱՊԿ նիստին: Ես իհարկե կհասկանայի եթե Հայաստանի քաղաքականությունը այն է, որ փոխլրացնենք մեր անվտանգության ծավալը, ապահովելու համար, եթե մեկի հետ չի ստացվում, ապա մյուսի հետ փոխլրացնես:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Բայց այստեղ ավելի շատ ոչ թե խոսքը գնում է փոխլրացման մասին, այլ ճամբարափոխության մասին և սա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Եվ մենք Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք և սա կործանարար հետևանքներ է ունենալու Հայաստանի համար:
Մենք ուղղակի իրավունք չունենք այդ հակամարտության զոհը դառնալ: Լավ կլիներ՝ մեր թշնամիներից սովորեինք, որ այդ հակամարտությունը ի շահ իրենց են օգտագործում: Մենք այդ հակամարտությունը բերում ենք մեր դեմ»,- ասել է նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Barbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարով
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար