Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ. արցախցի մայոր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Հադրութից, Շուշիից և Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված արցախցիները, որոնք ամիսներով չեն ստացել իրենց թոշակները: Ակցիայի մասնակիցներից մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը՝ զինվորական թոշակառուներ, որոնք ուժային կառույցների երկարամյա ծառայության դիմաց ստացած թոշակները նույնպես չեն ստացել տևական ժամանակ: Պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վրդովմունքն արտահայտելով ասաց. « Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ»:
Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը կազմված էին Արցախի պաշտպանության բանակից և այն բանակային կորպուսներից, որոնք գտնվում են անմիջապնորեն ՀՀ ՊՆ-ի ղեկավարության ներքո. «Արցախի պաշտպանության բանակն, ըստ էության, կազմում էր Հայաստանի զինված ուժերի սիրտը, որովհետև ամենից մեծաքանակն էր, ամենամեծ ուշադրությունը ՊԲ-ի վրա էր»:
«ՊԲ-ն հիմնական հարվածի ուղղության վրա էր, ամենավտանգված տեղամասն էր, դրա համար ՊԲ զինծառայող լինելը մի քիչ ավելի պատվաբեր էր համարվում: Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք իրենց ժամկետային ծառայությունն անցել են Արցախի ՊԲ-ում, իրենք իրենց ծառայության ժամկետն ավելի պատվով ու փառքով են նշում: Հիմա եթե մենք մեր սպաների ծառայությունն արհամարհում ենք, հետագայում կարո՞ղ է օրենք հանեն եւ այդ զինվորների երկու տարվա ծառայությունը համարեն զրո:
Այսինքն համարվի, որ նրանք պարտադիր զինծառայություն չեն անցել, քանի որ դա անցել են Արցախի ՊԲ-ում… Այստեղ բոլորը պահեստազորի սպաներ են: Մենք հիմա բազում դժվարությունների առջեւ ենք՝ վարձու բնակարաններ, աշխատանքի փնտրտուք, երեխաների ուսում: Այս ամենը սոցիալական խնդիրներ են, բա մենք առնվազն 20-ամյա ծառայություն ենք անցել, որ հետագայում դրա դիմաց մեզ վարձատրեն: Ես ուսում եմ ստացել Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, այնտեղ կնքել եմ պայմանագիր, որ այսքան ծառայության դիմաց անցնելու ես թոշակի: Ես իմ ծառայությունն անցել ու ավարտել եմ պատվով, կրթվել եմ պատվով: Հիմա մեր 20 տարվա ծառայությունը դարձել է զրո, ինչո՞ւ եք արհամարհում մեր ծառայությունը: Ստացվում է, որ եթե այն ժամանակ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈւ զինծառայող, իսկ հիմա ոչ»,- ասաց նա:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան