Խաղաղության պայմանագրի նախագիծը փոխանցվել է Երևանին. Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա. Ալիևի ներկայացուցիչ
Եվլախում երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա: Այս մասին Sky News Arabia-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությւոններով դեսպան Էլչին Ամիրբեկովը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների թշնամությանը։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի նախագիծը, ըստ որի երկու երկրները պարտավորվելու են չմիջամտել միմյանց գործերին, փոխանցվել է հայկական կողմին, և Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ Ղարաբաղի հայերի հետ առանձին պայմանագիր կնքելու կարիք չկա, քանի որ նրանց հետագա ճակատագիրը Ադրբեջանի ներքին խնդիրն է:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան