Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Քաղաքականություն

Բաքուն ամեն ինչ անում է, որ Արցախ մատակարարումներն ամբողջությամբ իրականացվի Աղդամով․ ընդդիմադիր պատգամավոր

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ դեպի Արցախ ուղղված մատակարարումների շարժն ամբողջությամբ տեղափոխվի Աղդամի ուղղությամբ։

«Ինչն այս պահին չի ստացվում, բայց ադրբեջանական ճնշումները, այդ թվում՝ նաև ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, բավականին մեծացել են։ Իրավիճակը շատ ավելի ծանր գույներ է ստանում այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց դուրս են դրել Արցախին վերաբերող քաղաքական և անվտանգային հարցերից և բացառապես հայտարարություններ են հնչեցնում սոցիալ-տնտեսական, կամ հումանիտար բնույթի թեմաներով։ Սակայն, հիմքում Հայաստանի իշխանությունների այն հայտարարությունն է, որ իրենք պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը բավականին ծանր հետևանք է ունեցել Արցախում ամեն օր ծանրացող իրավիճակի վրա», - ասաց Աբրահամյանը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, երեք ամիս առաջ էլ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի վրա՝ առհասարակ արգելելով սննդի ու անհրաժեշտ իրերի տեղափոխումը։

Կողմերի պայմանավորվածության ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ երեկ բացվեցին Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհները։ Արդյունքում Երևանից ուղարկվեց 23 տոննա հայկական ալյուր, իսկ Աղդամի ճանապարհով ուղարկվեց ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Աղդամի ճանապարհի օգտագործումն, ըստ էության, Բաքվի պայմանն էր Լաչինի միջանցքով ևս օգնություն ուղարկելու համար։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, երեկվա օգնությունը մեկանգամյա է, հայկական կողմը չպետք է գոհ լինի դրանից։ Աբրահամյանը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ է ամրագրված Լաչինի միջանցքի անխափան օգտագործումը, որի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները։ Սակայն, ռուսներն իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում։

«Ճիշտ է՝ Ռուսաստանի իշխանությունները փորձում են իրենց հայտարարություններով նշել, որ հիմք են ընդունում Հայաստանի իշխանությունների ձևակերպումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, բայց չեմ կարծում, որ սա ամբողջությամբ ազատում է ռուսական կողմին իր մասնաբաժին ստանձնած պարտավորություններից», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ չպետք է հավասարության նշան դնել Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միջև և որ Բաքուն պետք է կատարի Հաագայի դատարանի որոշումը՝ ապաշրջափակելով Լաչինը։

Բաքուն, իր հերթին, պնդում է՝ «միջանցքը փակ չէ, իսկ երեկվա հայկական օգնության փոխադրմամբ ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Կողմերը դեռ չեն հստակեցնում, թե երբ նորից Լաչինի միջանցքով բեռներ կտեղափոպվեն Արցախ և երբ, ի վերջո, կվերականգնվի միջանցքով Արցախ բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը։

Երեկվա տեղափոխումը կազմակերպած Միջազգային Կարմիր Խաչը հույս է հայտնել, որ որոշում կայացնողների միջև համաձայնությունը թույլ կտա ճեղքել շրջափակումը նաև հաջորդ շաբաթներին»։