Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը Հութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկում Դադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը ԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճից ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների ԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալ Բնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվեն Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում «Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկ

Քննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունը
Քաղաքականություն

Հակոբ Սիմիդյանը ճամփորդում է քննարկումների անվան տակ.

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման եւ իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Այսինքն՝ պայմանավորվել են Արաքսին վերաբերող բնապահպանական խնդիրները լուծել միասին։

Այո՛, թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, սակայն կա մեկ բացթողում. ինչպե՞ս է Հակոբ Սիմիդյանը քննարկումներ կատարում ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի վերաբերյալ, երբ Հայաստանում փոշու փոթորիկներ երբեւէ չեն գրանցվել։ Իհարկե, Հայաստանն այժմ կանգնած է ոչ թե փոշու փոթորիկի ռիսկերի, այլ փոշու ամպերի պատճառով բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրների առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մեծ թափով ավելացել են նորակառույցները, որոնք հանգեցրել են լուրջ խնդիրների։

Եթե որոշ ժամանակ առաջ Երեւանի ցանկացած հատվածից կամ բարձրահարկ շենքերից արեւածագից մինչեւ մայրամուտ երեւում էր Արարատ լեռը, ապա այսօր, բացի սպիտակ ամպերից, ոչինչ չենք տեսնում։ Սրա պատճառը բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած անլրջությունն է, մետաղի ջարդոն ավտոմեքենաների փոխարեն, շինթույլտվություններ բաժանելն է, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։

Երեւանում փոշու աղտոտվածության մակարդակը 2022 թվականին՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս եւ դեկտեմբեր ամիսներին, մի քանի անգամ հատել է կարմիր գծի շեմը։ Սա՝ միայն Երեւանում. Ծաղկաձոր, Աբովյան եւ այլ քաղաքներ եւս ընդգրկվել են բնակարանաշինության խոշոր ծրագրերում, եւ վաղեմի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի։ 2022 թվականին փոշու աղտոտվածությունը 31%-ով գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին Շրջակա միջավայրի նախարարությունը փոշու աղտոտումը վերահսկելու համար ոչ մի գնում չի կատարել։

Հաջորդ բացթողումը. ինչպե՞ս է ստացվում, որ Արաքս գետի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սիմիդյանը հանդիսավոր գործուղվում է Իրան, իսկ Սեւանա լիճ լցվող գետերի, կոյուղաջրերի խնդիրները «հանդիսավորությամբ» նույնիսկ աչքի չեն անցկացնում։ Հայաստանում աստիճանաբար նվազող ջրային ռեսուրսների եւ եղանակային փոփոխությունների պատճառով Սեւան լցվող 28 գետ ու գետակների մի մասը սակավացել կամ ուղղակի ցամաքել է։ Հասկանալի է Արաքս գետի նշանակությունը Հայաստանի համար, սակայն առերեւույթ խնդիրները բարձիթողի վիճակում են։ Սեւան լցվող գետերի հոսքը դանդաղել է, ինչի պատճառով էլ ռիսկային է դրանց ճահճացման խնդիրը, այնինչ շրջակա միջավայրի նախարարը ճամփորդում է քննարկումների անվան տակ»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։