Ինչպես է ընտրվելու Երևանի քաղաքապետը. սահմանադրագետը մանրամասներ է ներկայացրել
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է
«Համայնքի ղեկավարի՝ Երեւանի քաղաքապետի ընտրության հետագա ընթացակարգերը
Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն):
Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը (33 ձայն), ապա առավելագույն ձայներ ստացած ԵՐԿՈՒ թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ։
Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ձայներ ստացած թեկնածուն: ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնություն այլևս անհրաժեշտ չէ:
Այսինքն, եթե, դիցուք՝ այս փուլում երկու քաղաքական ուժերը կոալիցիա կազմեն (Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունները), ապա կունենան ավագանու 32 մանդատ, որի արդյունքուն կարող են առաջադրել և ընտրել համայնքի ղեկավար, եթե, իհարկե, չունենա մյուս երեք ուժերի համախմբում։
Ձայների հավասարության դեպքում անցկացվում է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (փաստացի ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ)՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է ՏԱՐԻՔՈՎ ԱՎԱԳԻՆ:
ԿԱՐԵՎՈՐ Է ԸՆԳԾԵԼ, որ, եթե իսկզբանե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Այսինքն, եթե Ազգային Առաջընթաց Կուսակցությունը, Հանրային Ձայն կուսակցությունը կամ Մայր Հայաստան դաշինքը չառաջադրեն Երևանի քաղաքապետի թեկնածու, ապա Քաղաքացիական պայմանագիր և Հանրապետություն կուսակցությունների թեկնածուն կընտրվի առաջին փուլով»,- գրել է նա։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Ադրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. Axios