Արցախին մաղթում եմ զգոնություն՝ նոր ղեկավար ընտրելու հարցում․ Երվանդ Թարվերդյան
Արցախին մաղթում եմ զգոնություն՝ նոր ղեկավար ընտրելու հարցում։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:
«Իրականացավ այն, ինչ դեռ մեկ ամիս առաջ խորհուրդ էի տվել՝ նստացույց անող ԱՀ նախագահին: Նա հրաժարական տվեց, նրան շնորհակալություն եմ հայտնում, որ իշխանատենչությունը ավելի վեր չգնահատեց, քան հայրենիքը, նա իսկապես չէր կարողանում սպասարկել Արցախի առջև դրված մարտահրավերները:
Այս կարևորագույն փուլում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական և հասարակական գործիչներին հորդորում եմ՝ առաջիկայում նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելիս առաջնորդվել բացառապես հետևյալ սկզբունքով`
. նա պետք է լինի անձնավորություն, որը կլինի ի զորու՛ հաղթահարել Արցախի ժողովրդի ներքին հակասությունները,
. նա պետք է լինի անկուսակցական և չհարի ոչ մի քաղաքական ուժի թե' Հայաստանում, թե' Արցախում, որպեսզի իր շուրջը կարողանա համախմբի բոլոր քաղաքական և հասարակական ուժերին,
. նա պետք է լինի 40֊55 տարեկան, որպեսզի ունենա բավարար փորձ, սակայն լինի բավարար երիտասարդ` առկա մարտահրավերներին ֆիզիկապես դիմակայելու համար,
. նա պետք է լինի արցախահայերի և հայ ազգի նպատակների նվիրյալ,
. նա պետք է լինի բնիկ արցախցի
. նա պետք է վայելի բոլորի հարգանքն և սերը,
. օրվա հրամայականից ելնելով, ցանկալի է, որ նա ունենա աշխատանքային փորձ իրավապահ համակարգում։
Նման անձնավորությանը հավանություն տալու դեպքում՝ 24-ժամյա ռեժիմով պատրաստ եմ համագործակցության, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ օրինական և անգամ անօրինական ճանապարհներով հատել սահմանը` նրա կողքին ֆիզիկապես հայտնվելու համար։
Արցախահայությանը մաղթում եմ զգոնություն, սառնասրտություն և հայ ազգի համար բացառիկ ընտրություն»,- գրել է քաղաքական գործիչը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ