Սերգեյ Սմբատյանը պայքարում է միջակության դեմ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ
Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որի հիմնադիրն է Մաեստրո Սմբատյանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ բնագավառ, կառուցում, կրթում, ծրագրեր ու ռազմավարություններ մշակում, բարձր արժեքներ տարածում, տեսլական գեներացնում ու շուրջբոլորը վարակում լավատեսությամբ։ Հենց այդպիսին է Սերգեյ Սմբատյանը։
Մաեստրո Սմբատյանը ոչ միայն դասական արվեստի կրողն ու քարոզողն է, այլեւ այն եզակի անհատներից, որոնք այսօր կառուցում են Հայաստանի երաժշտական ապագան։ Նա գիտակցում է, որ ապագայի մասին խոսելը չէ, որ վաղը մեզ կարող է բերել հաջողություն: «Երեխաները մեր ապագան են». տարածված այս խոսքը Սերգեյ Սմբատյանը վերափոխել է. «Երեխաները մեր ներկան են, եւ մենք պետք է գործենք այսօր մեր երեխաների ապագան կերտելու համար»:
Սերգեյ Սմբատյանը նաեւ այն բացառիկ արվեստագետներից է, որ ոչ թե խոսում է ծրագրերի մասին, այլ կարողանում է ծրագրերը, տեսլականն ու նախագծերը կյանքի կոչել, իրականություն դարձնել։
Խոսքն իրականություն դարձավ 4 տարի առաջ` Մաեստրո Սմբատյանի ջանքերով «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ստեղծմամբ, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է նա։ Իսկ նպատակը տաղանդավոր պատանի երաժիշտներին բացահայտել, կրթել ու զարգացնելն է։ Չորս տարիների ընթացքում Մաեստրոյի շնորհիվ պատանի տաղանդավոր երաժիշտների շուրջ համախմբվել են գաղափարակիցներ, որոնք կիսում են նրա հետ մեկ կարեւոր գաղափար. ապագային ուղղված հայացքը պարզ բարեգործությունը վերափոխում է ներդրման։ Եվ հենց այդ գաղափարների շնորհիվ այսօր կրթվում է սերունդ, որն իրավամբ կերտելու է մեր ապագան, կրելու, տարածելու եւ աշխարհին է ներկայացնելու հայկական մշակութային արժեքները։ Այս չորս տարիների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները հասել են աներեւակայելի հաջողությունների` 100-ից ավելի միջազգային մրցույթներում առաջնային մրցանակներ, ավելի քան 300 վարպետության դասեր աշխարհի ամենահեղինակավոր արտիստների հետ, համերգային գործունեություն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, այցելություններ Հայաստանի թանգարաններ, լավագույններն արդեն հիմա ուսանում են Լոնդոնում, Օսլոյում, Վիեննայում` հետագայում հայրենիք վերադառնալու նպատակով, եւ այս ցանկը երկար կարելի է շարունակել:
Սա մշտական աշխատանք է, բայց այս ամենն այսօր վտանգված է եւ փլուզման եզրին է: Այսօր մեր Մաեստրոն զրկված է իր մեծ գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից։
Մաեստրոյի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ, պայքար հանուն կրթված քաղաքացի դաստիարակելու, հանուն հայկական դասական արվեստի զարգացման։ Եվ Մաեստրո Սմբատյանն իր այդ պայքարը պետք է շարունակի, շարունակի Հայաստանի ու աշխարհի բեմերում, երեխաների համար ստեղծած կրթական հարթակներում։
Ու մենք օգնելու ենք նրան այդ պայքարում։ Մենք մշտապես նրա կողքին ենք։ Մենք սպասում ենք մեր Մաեստրոյին»:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Բելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվել