Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում

Փաշինյանն Ալիևի հետ միասին որոշել են Արցախը շրջափակել, իսկ Հայաստանն ամեն ինչ անում է, որ բեռները տեղ չհասնեն․ Հայկ Նահապետյան

Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց տեղի չի ունեցել, ճանապարհներն ապաշրջափակված չեն, ռազմագերիները վերադարձված չեն, և Արևմուտքի «կուրացիայով» էլ նոր իրավիճակ է ստեղծվել Լաչինի միջացքի փակման հետ կապված, այս դեպքում ցանկացած այսպես կոչված պայմանագիր խաղաղություն չի բերելու։

Այս մտահոգությունները հաշվի առնելով է ՌԴ ԱԳՆ հայտարարում, որ Բաքվի և Երևանի միջև «հում» խաղաղության պայմանագիրը նոր կոնֆլիկտների կհանգեցնի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ խոսելով Մոսկվայի հայտարարության մասին։

«Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ Հայաստանի և իր երկրի միջև սահմանները ոչ թե պետք է որոշեն քարտեզներով, այլ՝ իրավական ակտերով։ Նա նաև ասում է, որ սահմանազատման համար իր հիմք չէ 1991 թվականի Ալմաթի հռչակագիրն ու 75 թվականի ռազմական քարտեզները, որոնք գտնվում են ՌԴ-ի գլխավոր շտաբում։ Եթե Ադրբեջանն ասում է՝ «ես ճանաչում եմ Հայաստանի առնվազն 10 հազար քմ կմ տարածք», իսկ մնացածն իրենը չէ։ Թե ո՞ւմն է, հետո կերևա։ Օրինակ՝ Գյումրին և հարակից տարածքները ժամանակին Թուրքիայինն էր, Սյունիքը, Վայքը, Եղեգնաձորը, Սյունիքը, Սևանի մի մասը, Արարատի մի մարզը, Տավուշի մի մարզը դրանք բոլորն Ադրբեջանին են եղել։ Եթե չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, որը փայլուն կերպով ձախոց Փաշինյան- Ալիև տանդեմը Էրդողանի հովանավորությամբ, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Դա թուղթ է, որը երբևէ կյանքի չի կոչվի։ Եվ Ադրբեջանը ցանկացած ռազմական ագրեսիա կարող է անել՝ ասելով, որ ինքը վերաճշգրտում է իր սահմանները։ Ռուսաստանն այս ամենի վերաբերյալ է իր մտահոգությունները հայտնում։ Իսկ Արևմուտքը գործընթացների մեջ է ներքաշվում, որպեսզի Հայաստանից առավելագույն զիջումներ կորզեն Ադրբեջանը և Թուրքիան և մեր երկրին կանգնեցնեն կոտրած տաշտակի առջև՝ 10 հազար քառակուսի կիլոմետրով։ ՌԴ-ն էլ մեր փաստաթղթավորված դաշնակիցն է, անհանգստություն է հայտնում, նա կենացների դաշնակից չէ»,- նկատեց փորձագետը։

Նահապետյանի պնդմամբ՝ Մոսկվային ձեռնտու չէ, որ Հարավային Կովկասում իր դաշնակիցը կրի հերթական պարտությունը։

Դիտարկմանը, թե ՌԴ-ն կատարո՞ւմ է Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, նա մատնանշեց, որ նախ պետք է փաստերով ապացուցել՝ ինչ չի կատարում Մոսկվան։

Հստակեցրեցինք, որ հայաստանյան իշխանությունների մեղադրանքները ՌԴ-ի հասցեին պայմանավորված են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։ Փորձագետն էլ իրողությունը հետևյալ կերպ բացատրեց․ «Լաչինի միջանքով անցակետ դրել են Փաշինյանն ու Ալիևը։ Անցակետ տեղադրվելուց առաջ գործընթացներ տեղի ունեցան, որին մասնակցեց նաև մեր երկիրը։ Տեղ գյուղի մոտ թույլատրվեց, որ ադրբեջանը բարձունքներում հենակետեր տեղադրի, իսկ հայկական կողմը չխոչընդոտեց։ 3 օր անց միայն Հայաստանն ինքն էլ հենակետ տեղադրեց, որն աբսուրդի ժանրից է, և միջադեպ տեղի ունեցավ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենից հետո տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև երկրորդ օպերացիան, այն է՝ երբ ադրբեջանցիները Հակարիի կամուրջի մոտ դրոշ բարձրացրեցին, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրեց, թե ռուս խաղաղապահներն օգնում են ադրբեջանցիներին, որ մեր տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրվի։

«Հետո պարզվեց, որ կեղծիք է եղել, տեղադրված դրոշը ռուսներին ձեռք չէր տալիս։ Ռուսական կողմն, այնուամենյանիվ, բանակցությունների արդյունքում դրոշն իջեցրեց։ Տարածված տեսանյութերից ակնհայտ էր, որ ռուսներն ամեն ինչ անում էին, որ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ չտեղադրվի։ Ադրբեջանն ասեց, որ հայկական կողմից կրակոց է եղել, որից իրենք վիրավոր ունեն։ Ասացեք, խնդրեմ, ռուսների մեղավորությունն այստեղ ո՞րն է, իսկ հայկական կողմի մի կրակոցը պատրվակ դարձավ, որ փակեն անցակետը։ Հիմա ռուսական կողմն իր պարտականությունները չի կատարո՞ւմ, թե՞ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորված համատեղ որոշել են Արցախը շրջափակել»,- հարց բարձրացրեց Նահապետյանը։

Հաջորդ օպերացիան, ռազմական փորձագետի կարծիքով, Հայաստանից Արցախ տարվող հումանիտար օգնության տեղափոխման հարցն է։ Նա նշեց, որ, ըստ հայկական կողմի, ռուս խաղաղապահներն են մեղավոր, որ այդ բեռները չեն կարողանում հասցնել Արցախ։ Նահապետյանը սա ևս համարում է Փաշինյան-Ալիև հերթական պայմանավորվածության արդյունքը։

«ՀՀ պաշտոնյաններն ասեցին, որ ռուսական կողմին իրազեկել են բեռների տեղափոխման համար։ Որպես իրազեկված փորձագետ ասում՝ կեղծիք են տարածում ռուսական կողմին իրազեկել, չի նշանակում դրական պատասխան ստանալ Ադրբեջանից։ Երբ մեքենաները շարժվել են, ռուսական կողմը տեղեկացված է եղել դրա նախորդ օրը, և հայերը չեն իմացել, թե ադրբեջանցիներն ինչ պատասխան են տվել։ Հայաստանն ամեն ինչ անում է, որ այդ բեռները չհասնեն Արցախ։ Փաշինյանն այս հարցում բարձրացրեց Ալիևի վարկանիշը, որպեսզի արցախցիները տեսնեն, որ ռուսական կողմը ոչինչ չի անում, միջազգային կառույցները ևս, և ընդունեն Ալիևի՝ Աղդամով հումանիտար օգնություն ստանալու առաջարկը»,- եզրափակեց նա։