Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ Հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները ԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը Երևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններում Անդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Չնայած Կիևում բողոքի ցույցերին Ռադան հաստատեց Խմարայի նշանակումըԻսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Սերժ Սարգսյանի եղբորորդու ապօրինի գույքի գործով նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ` Աննա Նիկոյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հերթական նիստը:

Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը, նիստին ներկա էր Դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը: Պատասխանող Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին, ներկա չէր նաև Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը, քանի որ գտնվում էր ամենամյա արձակուրդում, ինչն էլ հիմք հանդիսացավ դատական նիստը հետաձգելու համար:

Նշենք, որ դատական նիստին ներկա չէին նաև գործում երրորդ անձ ներգրավված անձինք և նրանց ներկայացուցիչները:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ դատախազությունը Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ պահանջում է բռնագանձել`

Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։

Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։

Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։

Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։

Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։

Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։

Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։

«Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։

«Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։

Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։

Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։

2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։

2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։

2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։

2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։

2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։