Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա
Հայաստան

ԿԳՄՍՆ հարակից հատվածից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին. Նրանք վերադառնում են նախարարության մոտ (տեսանյութ)

 

Այսօր 13:10-ի սահմաններում ԿԳՄՍՆ-ի հարակից տարածքից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվածներին երկու ժամ պահելուց հետո ազատ արձակեցին: Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր առավոտից ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց առաջարկվեց հանդիպում փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից հրաժարվեցին, քանի որ պնդում էին, որ նրա հետ հանդիպումներն անօգուտ են: Ակցիայի մասնակիցները մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին՝ իրենց ընդունելու համար: Հանդիպումը տեղի չունեցավ: Դիմորդները փակեցին Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկը: Ոստիկանները բացեցին փողոցները, ակցիայի մասնակիցներից երկուսը՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և դիմորդներին աջակցելու եկած Հովհաննես Հարությունյանը, բերման ենթարկվեցին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրանց բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

«Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, և փողոց չէր փակել, իսկ Ոստիկանությունը բացառապես պահանջ էր դրել՝ բացել ճանապարհի երթևեկելի գոտին: Այս առումով նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր: Հովհաննես Հարությունյանն ընդամենը ցանկացել էր միջամտել անչափահաս, մասնավորապես, աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը, դրա համար է ձերբակալվել: Հիմա սպասենք Ոստիկանության վարչական վարույթին, կա՛մ իրենք կդիմեն Վարչական դատարան, և դրա շրջանակներում մենք կփորձենք պաշտպանվել, կա՛մ մենք կդիմենք, որ Ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,- ասաց փաստաբանը:

Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանն ասաց, որ ինքը համաձայն չի եղել կազմված արձանագրությունների հետ և տվել է իր բացատրությունները: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ չորեքշաբթի օրվանից սկսվելու են դատական գործընթացները: Իրենց փաստաբանական թիմն արդեն ունի 100-ից ավելի լիազորագիր հայց ներկայացնելու համար, սակայն դեռ վերջնական քննարկումներ են ընթանում, թե ո՞ր ատյանին են դիմելու:


«Այս պահին այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք դիմելու ենք վարչական դատարան, որ վիճարկենք Կառավարության ընդունած ոորշման իրավաչափությունը: Այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող առնվազն երկու օրենքների»,- ասաց Կոչուբաևը:

Փաստաբանը նաև նշեց, որ, եթե Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ դիմելը համարեն անարդյունավետ, ապա միանգամից դիմելու են ՍԴ և ՄԻԵԴ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը սկզբում ասաց, որ չեն շարունակելու ակցիան, քանի որ դիմորդները երկար են կանգնել արևի տակ և հոգնած կլինեն, սակայն հենց դիմորդները չհամաձայնեցին դադարեցնել ակցիան, նրանք վերադարձան ԿԳՄՍ նախարարության մոտ:

«Մեր պայքարը շարունակելու ենք՝ մինչև վերջնական հաղթանակ»,- ասաց Բաբալյանը:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիաներ են անցկացնում և հանդիպումներ են ունենում պետական մարմինների տարբեր ներկայացուցիչների, պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի, իրավաբանների հետ, նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր: