Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս
Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ ցուցանիշը հաշվարկվել է 2025 և 2024 թվականների համեմատությամբ և, հատկապես, կարևոր է համաշխարհային շուկաներում առկա միտումների ֆոնին։ «Միջազգային շուկաներում գինու սպառումն, ընդհանուր առմամբ, անկում է ապրում, սակայն Հայաստանի գինու արտահանումը շարունակաբար աճում է։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք ավելի շատ վաճառել մեր գինին»,-նշեց Պապոյանը։ Նա ընդգծեց, որ գինու արտադրության և արտահանման աճին զուգահեռ շարունակաբար զարգանում է նաև գինու տուրիզմը։
Նախարարի խոսքով՝ աշխարհում նկատվող գինու տուրիզմի աճի միտումներին համահունչ՝ ՀՀ կառավարությունը ծրագրում է մի քանի տասնյակ միլիոն դրամի ներդրումներ իրականացնել Եղեգիս և Արենի համայնքներում։ «Մենք նախատեսում ենք Եղեգիսում և Արենիում ստեղծել գինու և ագրոտուրիզմի կլաստեր, որպեսզի ոչ միայն արտադրենք և արտահանենք գինի, այլ նաև զբոսաշրջիկը գա Հայաստան և գինին սպառի հենց այստեղ»,-ասաց Պապոյանը։ Նրա խոսքով՝ գինու տուրիզմի առանձնահատկությունն այն է, որ զբոսաշրջիկը մեկ բաժակ գինու համար պատրաստ է վճարել այնքան, որքան այլ դեպքում կվճարեր ամբողջ շշի համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար