Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն Ջակարտայում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ երկու երկրները փետրվարի 6-ին ստորագրել են անվտանգության մասին համաձայնագիր, որը պարտավորեցնում է նրանց խորհրդակցել միմյանց հետ, եթե երկրներից որևէ մեկը սպառնալիքի տակ լինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Համաձայնագրի մասին, որի մանրամասները դեռևս չեն հրապարակվել, առաջին անգամ հայտարարվել է 2025 թ. նոյեմբերին, երբ Պրաբովոն այցելել էր Ավստրալիա։ «Այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ Ավստրալիայի և Ինդոնեզիայի հարաբերություններն ամուր են ավելի, քան երբևէ»,- Ջակարտայում ասել է Ալբանիզը։
Պրաբովոն իր հերթին նշել է, որ համաձայնագիրն արտացոլում է երկու երկրների միջև հարաբերությունները։ «Ինդոնեզիային և Ավստրալիային վիճակված է ապրել կողք-կողքի, և մենք որոշել ենք այդ հարաբերությունները կառուցել վստահության և բարի մտադրությունների հիմքերի վրա», - ասել է նա։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ ստորագրված համաձայնագիրը կազմվել է երկու երկրների միջև 1995 թվականի անվտանգության մասին համաձայնագրի օրինակով։
1995 թվականի համաձայնագիրը չեղյալ է հայտարարվել 1999 թվականին այն բանից հետո, երբ Ավստրալիան գլխավորեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն Արևելյան Թիմորում, որտեղ բռնություններ էին սկսվել Ինդոնեզիայից անկախություն ձեռք բերելու ձգտման ժամանակ։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...