Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների
Եվրոպայում գրանցվում են ջերմաստիճանի ռեկորդներ, և ծայրահեղ երևույթները սպառնալիք են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին նշված է Եվրոպական արհմիությունների ինստիտուտի կողմից ներկայացված զեկույցում։ Տվյալ Ինստիտուտը Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործող հետազոտական կենտրոն է, որն իր զեկույցում ներառել է կլիմայի փոփոխության պայմաններում աշխատողների առողջությունը պաշտպանելու առաջարկներ։
Զեկույցի հեղինակներից մեկը շեշտել է, որ վտանգը սահմանափակված չէ միայն մայրցամաքի հարավով։ «Իհարկե, իրավիճակն ամենավատն է հարավում, որովհետև այնտեղ են գրանցվում ամենաշատ վթարները։ Սակայն, միևնույն ժամանակ, նման միջադեպերի ամենամեծ աճը նկատվում է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայում։ Հարավում արդեն շոգ է։ Սակայն կենտրոնը և հյուսիսը շատ արագ են հասնում այդ մակարդակին», - ասել է Թեսալիայի համալսարանի ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Անդրեաս Ֆլուրիսը։
Հաշվետվության համաձայն՝ Եվրոպայում մոտ 130 միլիոն աշխատողներ աշխատավայրում ենթարկվում են ջերմային սթրեսի, ինչի հետևանքով տարեկան գրանցվում է մոտ 277 000 վնասվածք և 230 մահ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ