Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում անհայտ անձը այսօր մի քանի կրակոց է արձակել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի ուղղությամբ եւ փախուստի դիմել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել Վոլոկոլամսկի խճուղու վրա գտնվող բնակելի շենքում, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Տուժածը հոսպիտալացվել է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի հատկանիշներով։ Այժմ Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները աշխատում են դեպքի վայրում։ Կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանության փորձին առնչվող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ գործի քննությունը վերցրել է վերահսկողության տակ։ «Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Վլադիմիր Ալեքսեեւը Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն է։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին