Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների վերսկսումն առայժմ չի մտնում ԵՄ օրակարգի մեջ։ Այս մասին հայտնել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը Անկարա այցի նախօրեին։ «Իմ այցը Անկարա նպատակ ունի վերականգնել վստահությունը եւ գտնել մեր տնտեսական հարաբերությունները երկու կողմերի համար էլ ավելի շահավետ դարձնելու ուղիներ»,- ասել է նա եվրոպական Politico պարբերականին։ Եվրահանձնակատարն ավելացրել է, որ ԵՄ-ը պետք է «նորովի նայի իր հարաբերություններին» Թուրքիայի հետ, սակայն բանակցությունների վերսկսում նախատեսված չէ։
Կոսի խոսքով՝ այցի հիմնական նպատակը «Թուրքիայի հետ ամուր գործընկերության կառուցումն է»։ Նրա կարծիքով՝ «խաղաղությունն Ուկրաինայում կփոխի եվրոպական իրականությունը, հատկապես Սեւծովյան տարածաշրջանում», եւ, հետեւաբար, Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար։ Ավելին, Եվրահանձնաժողովը նախատեսում է ուրբաթ ներկայացնել Թուրքիայի, Կենտրոնական Եվրոպայի երկրների եւ Հարավային Կովկասի հետ «Միջտարածաշրջանային համագործակցության օրակարգի առաջխաղացումը» ուսումնասիրությունը։ Այն, ի թիվս այլ բաների, կուրվագծի տարածաշրջանների միջեւ տրանսպորտային եւ առեւտրային միջանցքների զարգացմանն անհրաժեշտ ներդրումները։
Թերթի հարցազրույցում ԵՄ-ում Թուրքիայի դեսպան Յափրակ Բալկանը հույս է հայտնել, որ երկրի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները «կհիմնվեն ընդհանուր շահերի վրա»։ Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մնում է այդ հարաբերությունների «ուղեցույց աստղը»։ Մյուս կողմից, Հունաստանը եւ Կիպրոսը դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց Անկարայի կողմից որոշակի զիջումների։ ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ Կիպրոսը կողմ է, որ իր նավերը կարողանան մտնել թուրքական նավահանգիստներ։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...