Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց. վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներակայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։
Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը:
Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի