Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote
Ամերիկայի կաթոլիկական պաշտպանության կազմակերպությունը՝ Catholic Vote-ն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան առաջիկա այցին եւ Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման կարեւորությանը: Պարբերականը զրույցել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ: Նա Թրամփի վարչակազմին կոչ է արել ճնշում գործադրել 2023 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Նա ասել է, որ իր հայրը տեղափոխվել է տարածաշրջան 2020 թվականի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմից հետո տեղի քրիստոնյա բնակչությանն աջակցելու համար, որը «լքված էր աշխարհի կողմից»։
Դավիթը հոր դեմ առաջադրված մոտ 40 մեղադրանքները, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորումն ու սահմանի ապօրինի հատումը, որակել է շինծու եւ ասել, որ դատավարությունը չի ապահովում իրավական նույնիսկ տարրական երաշխիքներ։
Catholic Vote- ը գրում է, որ Ադրբեջանը չի հրապարակում կալանավորվածների ամբողջական ցուցակը։ Ըստ Դավիթ Վարդանյանի, 4 հոգու ազատելուց հետո այս պահին կա հաստատված 19 կալանավոր, թեեւ ընդհանուր թիվը կարող է ավելի մեծ լինել, ինչը պայմանավորված է անհետ կորած ռազմագերիներով։
Ռուբեն Վարդանյանի որդին նշել է, որ դատավարություններն արտացոլում են Ադրբեջանի քաղաքական համակարգը, որը մոտ չորս տասնամյակ վերահսկվում է Ալիեւների ընտանիքի կողմից եւ չունի անկախ դատական համակարգ կամ ազատ մամուլ։ Նրա խոսքով, կալանավորվածները ենթարկվում են սահմանափակումների իրենց քրիստոնեական հավատքի հարցում։ Հոր կալանքի առաջին շաբաթվա ընթացքում թույլ չի տրվել նրան ուղարկել Աստվածաշունչ եւ հայ քրիստոնեական մեկ այլ հիմնարար տեքստ, թեեւ իշխանությունները թույլատրել են նրան ուղարկել մի քանի այլ գրքեր։ «Բայց ամենասարսափելին, - հավելել է Վարդանյանը, - այլ բանտարկյալներից մեզ հասել են տեղեկություններ, որ խաչի կամ որեւէ այլ տեսակի «նշաններով» դաջվածքներ ունեցողների մարմնի այդ հատվածները այրել են»։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...