Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը
Բացահայտվել է 194 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
96 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
11 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, զենք-զինամթերքի առգրավման,
3 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության։
Բացահայտվել է բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտեու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնամխելիությունը խախտելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների շրջանառության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3-ական դեպք՝ շորթման, խարդախության,
1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 12 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 8 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փ...
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
Խցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներ
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...