Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հանրապետության նախագահն ինձ հայտնեց, որ որպես (ընտրություններում) առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցության առաջնորդ, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ես կընտրվեմ վարչապետ, և ինձ կտրամադրվի կառավարություն կազմելու մանդատ», - լրագրողների հետ զրույցում ասել է Մադյարը Շույոկի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ խորհրդարանի նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 6-7-ը, իսկ կառավարությունը կկազմվի և ձեռնամուխ կլինի իր պարտականություններին այս ամսվա կեսերին:
Մադյարը Հունգարիայի նախագահի հետ հանդիպումից առաջ կրկին հայտարարել էր, որ նախագահն ավելի ուշ պետք է թողնի իր պաշտոնը, քանի որ «ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոն է»: «Տամաշ Շույոկը պետք է թողնի իր պաշտոնը նոր կառավարություն կազմելուց հետո», - մեջբերում է արել է Մադյարի խոսքը MTI գործակալությունը:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...