Լիբանանը կոչ է արել հրադադար հաստատել
ԱՄՆ-ում ավարտվել են Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որոնց մասնակցել են Վաշինգտոնում երկու երկրի դեսպանները և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերի խոսքով՝ երկու ժամ տևած հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ կողմերը համաձայնության են եկել Լիբանանը «Հըզբոլլահից» ազատելու հարցում:
Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է զինաթափել բոլոր ոչ պետական ահաբեկչական խմբավորումները՝ հղում անելով «Հըզբոլլահին»։ Լիբանանն էլ կոչ է արել հրադադար հաստատել և միջոցներ ձեռնարկել իր մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։ Երկու պետությունը դիվանագիտական հարաբերություններ չունեն, և նրանց միջև վերջին ուղիղ, բարձր մակարդակի բանակցությունները տեղի են ունեցել 1993 թվականին։
Իսրայելցի դիվանագետը բարձր է գնահատել Լիբանանի կառավարությանը, որը չի ենթարկվել «Հըզբոլլահի»՝ բանակցություններից դուրս գալու կոչերին։ Մեկ օր առաջ խումբը պահանջել էր, որ Բեյրութը չեղարկի հանդիպումը՝ այն անվանելով ակնհայտ անիմաստ։
«Հըզբոլլահը» հայտարարել է, որ երեքշաբթի Վաշինգտոնում երկու կողմերի հանդիպման ժամանակ առնվազն 24 հարձակում է իրականացրել Իսրայելի և Լիբանանում իսրայելական զորքերի վրա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին