Կայացավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն էր աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։
Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, արվեստասերներ:
Լանգ Լանգը Հայաստան է այցելել առաջին անգամ: Անվանի երաժիշտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Համերգը ղեկավարել է Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է հանրության կողմից սիրված նախագծերից կատարումներ՝ անվանի հայ արտիստների մասնակցությամբ։
Միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ էր ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության իրականացման և միջազգային բարձրակարգ արվեստագետների մասնակցությամբ համերգային կյանքի ակտիվացման ուղղությամբ: Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն ՀՀ դրամ գումար էր հատկացրել:
ԿԳՄՍՆ-ից նշում են, որ 2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
Նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է դեռևս սեպտեմբերից և ներառում է մի շարք հետաքրքիր նախագծեր, մեծամասշտաբ համերգներ Երևանում, մարզերում և արտերկրում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում