Պարգևատրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ կայացել է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը, որի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների:
Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել՝
- Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին,
- Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին,
- Բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը,
- Ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը,
- Միջազգային երաժշտական փառատոնների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:
Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում