Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը մեծ գործարքի շրջանակում. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին առաջարկում է մեծ գործարք կնքել, որը ենթադրում է երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորում։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Թրամփը ցանկանում է վիթխարի պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ։ «Վաշինգտոնը ձգտում է ապահովել Իրանի բարգավաճումը և նրան ինտեգրել համաշխարհային տնտեսության մեջ վիթխարի գործարքի շրջանակում, այնպես, ինչպես դա տեղի չի ունեցել տասնամյակներ շարունակ»,- ասել է Վենսը: Նա հավելել է, որ բանակցությունները կշարունակվեն՝ ձգտելով համաձայնության հասնել, որը, նրա խոսքով, ձեռնտու կլինի բոլոր կողմերին: Ըստ նրա՝ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պատվիրակությանը բանակցել բարեխղճորեն։
ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն, քանի որ երկու կողմերի միջև տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...