Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պատվիրակության հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Արա Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված համագործակցությունը և կարևորում դրա շարունակական զարգացումը։
Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Հատուկ շեշտադրում է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության զարգացման վրա՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը ինչպես տարածաշրջանային կայունության, այնպես էլ կլիմայական մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրականացվող բնապահպանական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլի 22-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսվող տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովին։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը և միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին