Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. Ալիև Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում Հոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ

Ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ ՊապիկյանԿանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներում
Հայաստան

   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան 

Այն միտքը, որ  կրթություն ստանալը կարող է լինել նաև հեռավար, նպաստեց Կովիդ 19 համավարակը, երբ ամբողջ աշխարհում դպրոցները և համալսարանները պարտադրված էին անցնելու հեռավար ուսուցման։  

Իսկ ինչպե՞ս է այժմ իրականացվում հեռավար կրթությունը՝ համավարակից մնացած «ժառանգությունը», և ի՞նչ խնդիրներ ու առավելություններ ունի։ Top-News.am-ը փորձել է պարզել Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանից։

Ըստ Սարգսյանի՝ այժմ էլ Հանրակրթական դպրոցներում հեռավար դասեր անցկացնելու պրակտիկա կա, սակայն դա իրականացվում է միայն որոշակի կոնկրետ դեպքերում։

Երբ, օրինակ, որևէ դպրոցում ինչ-ինչ պատճառներով չկա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը, ապա այդ առարկայի դասավանդումն իրականացվում է մենթոր ուսուցչի կողմից։ Ուսուցիչը միանում է դասարանին հեռավար եղանակով.  «դպրոցում ստեղծվում են հարմարությունները, երեխաները նստած են լինում դասարանում, ուսուցիչը միանում է և հեռավար ձևով դասն է անցկացնում, գնահատում է գրավոր աշխատանքները և այլն։ Այսինքն՝ ամբողջությամբ էս ձևաչափով անցկացվում է։ Սա այն դպրոցների մասին է, որտեղ ուսուցիչ չկա»- պարզաբանում է Սարգսյանը։ 

Նաև հեռավար եղանակով հնարավոր է իրականացնել կրթությունը այն դեպքերում, երբ սովորողը կարճ ժամանակով երկրից դուրս է գտնվելու կամ առողջությամբ պայմանավորված դպրոց չի կարողանալու հաճախել։ Այսպիսի իրավիճակներում ավելի անհատականացված ժամանակացույց է կազմվում, և դպրոցի ուսուցիչները տվյալ աշակերտի հետ ինչ-որ պարբերականությամբ հեռավար միանում են,  բացատրում են դասը, հանձնարարում են տնային աշխատանքները։

Հեռավար կրթությամբ դասապրոցեսը անցկացնելու մեկ ուրիշ տարբերակ կարող է լինել, երբ տարբեր հիվանդություններով պայմանավորված որևէ մի դպրոց կամ դպրոցի ներսում որևէ դասարան մեծ թվով վարակված սովորողներ ունի։ Նման դեպքերում որոշակի ժամանակով կարող են դասերը կազմակերպել հեռավար տարբերակով։  

Սարգսյանի պարզաբանմամբ ներկայումս հանրակրթական դպրոցներում հեռավար կրթությունը կիրառվում է որպես այլընտրանք։ Երբ օբյեկտիվ պատճառներով առկա ձևաչափով հնարավոր չի լինում կազմակերպել դասերը։ 

Մինչև 2020թ-ի Կովիդ-19-ի սրացումը և դրա հետևանքով հարկադրված հեռավար դասերի անցումը, Հայաստանում չի եղել դասապրոցեսը հեռավար անցկացնելունախադեպ։ Նաև չի եղել որևէ իրավական կարգավորում, ըստ որի հնարավոր է դասերն անցկացնել  առանց ֆիզիկապես դասասենյակում լինելու։

Իսկ ի՞նչ դժվարությունների են բախվում տեխնոլոգիական նորամուծությունները Հայաստանում կիրառելիս

 Սարգսյանն առաջնահերթ նշեց տեխնիկական հագեցվածության կարևորությունը՝ «որպեսզի ոչ միայն  հեռավար հանդիպումներին միանան, այլ նաև տարբեր առաջադրանքներ կարողանան կատարել»։

Սարգսյանը նաև կարևորեց կարողությունների հարցը, որ ուսուցիչները և աշակերտները կարողանան հմտորեն  օգտագործել հեռավար գործիքները՝ «օրինակ, համակարգչով տնային հանձնարարություններ անել,  ինչ-որ նյութեր պատրաստել և այլն»։ 

Կրթական ոլորտի մասնագետի պարզաբանմամբ՝ դասավանդումը դժվարացնում է նաև այն, որ երեխաները  նույն տարածքում չեն գտնվում, և դասավանդող ուսուցչի համար աշակերտների ուշադրությունը պահելը ավելի դժվար է լինում՝  «խմբային աշխատանքներ,  համատեղ աշխատանքներ կազմակերպելը մի քիչ ավելի դժվար է լինում»-, նշեց Սարգսյանը։

Չնայած այսպիսի խնդիրների առկայությանը, կան նաև հեռավար կրթության դրական կողմերը, երբ դասապրոցեսը համաժամանակյա չի իրականացվում և հնարավոր է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել։ Այս դեպքում խոսքը գնում է տարբեր առաջադրանքներ հանձնարարելու կամ ինչ-որ գործիքներ կիրառելու մասին։  Արդյունքում աշակերտներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, և կարող են իրենք որոշել, երբ որ առաջադրանքն են անում, կամ երբ որ դասանյութն են լսում։

Ճիշտ է, տեխնոլոգիաների բերած ահռելի փոփոխություններին և նորամուծություններին ոլորտի պատասխանատուները չեն շտապում հրաժարվել դասավանդման ավանդական մեթոդներից։ Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի դիտարկմամբ՝  «մեզ մոտ հեռավար կրթությունը այլընտրանք է, միայն այլընտրանք է այն դեպքերի համար, եթե առկա ոչ մի ձևով հնարավոր չի լինում կազմակերպել կրթությունը»-նշեց Սարգսյանը։

Top-News.am