«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով ու տարբեր հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ:
«Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները կեղծ օգտահաշիվներով հաղորդագրություններ ուղարկելով և հեռախոսազանգեր կատարելով՝ խաբեությամբ ներկայանում են իբր ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, մտացածին պատրվակներով մոլորության մեջ են գցում մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել ՀՀ տարբեր բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները և իբր դրանց անվտանգ պահպանությունն ապահովելու համար՝ ուղղորդում են QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ՝ այդ կերպ խարդախությամբ տիրանալով տասնյակ քաղաքացիների խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներին»,– հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի