Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկրի համար ԱՄՆ մաքսատուրքը մինչև 18% նվազեցնելու որոշման համար։
«Հաճելի էր այսօր խոսել իմ սիրելի ընկեր նախագահ Թրամփի հետ։ Ուրախ եմ, որ Հնդկաստանում արտադրված ապրանքների վրա կկիրառվի մինչև 18% նվազեցված մաքսատուրք։ Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին այս հրաշալի հայտարարության համար», - գրել է Մոդին X-ում։
«Երբ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները և ժողովրդավարությունները միասին աշխատում են, այն օգուտ է բերում ժողովրդին և բացում է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ»։ «Նախագահ Թրամփի առաջնորդությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման համար։ Հնդկաստանը լիովին աջակցում է նրա ջանքերին՝ խաղաղության հասնելու համար։ Անհամբեր սպասում եմ նրա հետ սերտ համագործակցությանը՝ մեր գործընկերությունը աննախադեպ մակարդակի հասցնելու համար», - գրել է նա։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...