Եթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: «Առաջին ընթերցմամբ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Փոփոխությունները, ըստ էության, վերաբերում են վարորդական վկայականի՝ վարելու իրավունքի դադարեցման հոդվածին:
«Բովանդակությունը հետևյալն է. մենք ունենք մի շարք հիմքեր, որոնցով դադարեցվում է անձի մեքենա վարելու իրավունքը: Դրանք են՝ անգործունակ ճանաչվելը, իրավունքից զրկելու համար դատարանի կամ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտը, անձի մահվան դեպքը, և ունենք չորրորդ հիմքը, այն է՝ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված հիվանդությունների վերաբերյալ առողջապահական մարմնի տված եզրակացությունը:
Մեր առաջարկությունը քննարկել և համաձայնեցրել ենք առողջապահության նախարարության գործընկերների հետ, և այն պահին, երբ «Արմեդ» համակարգում կարձանագրվի, որ անձը ունի թմրամիջոցների հետ կապված կամ հոգեկան առողջության հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից, և անձի մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի: Սա է ամբողջ գործընթացը»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում