Ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի կինոգործիչների միությունում հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կինոգործիչներին Հայ կինոյի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել համատեղ իրականացրած ծավալուն աշխատանքի համար, որի արդյունքում կինոոլորտում արձանագրվել են մեծ ձեռքբերումներ և հաջողություններ։
Հանդիպման ընթացքում նախարարը կինոգործիչների հետ քննարկել է ոլորտին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել օրենսդրական բարեփոխումների լավարկմանը և առաջարկել՝ պարբերական համդիպումների ձևաչափով համատեղ քննարկել գույքագրված հարցերն ու առաջարկությունները:
Նա նշել է, որ պետությունն ամուր կանգնած է կինոյի ոլորտի կողքին՝ ընդգծելով, որ պետական աջակցության ծրագրերն այս տարի նշանակալի աճել են. ոլորտին ուղղվել են 1 միլիարդից ավելի հատկացումներ: Խոսելով կինոոլորտի հաջողությունների մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում հայ կինոգործիչների գրանցած հաջողությունները: Այդ համատեքստում նա անդրադարձել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2026 թվականին ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում