100 եվրոյով տոմս գնած տղամարդը շահել է Պիկասոյի 1 մլն արժողությամբ կտավ
Ինժեներ Արի Հոդարան բարեգործական վիճակախաղում շահել է Պաբլո Պիկասոյի՝ ավելի քան 1 միլիոն եվրո արժողությամբ բնօրինակ կտավ։ Նա հաղթանակի մասին իմացել է, երբ Christie's աճուրդի տունը Փարիզ-ից տեսազանգ է կատարել։
Սկզբում տղամարդը չի հավատացել և հարցրել է՝ արդյոք դա կատակ չէ։ Վիճակախաղի շրջանակում վաճառվել է ավելի քան 120,000 տոմս՝ յուրաքանչյուրը 100 եվրոյով, ինչի արդյունքում հավաքվել է շուրջ 11 մլն եվրո՝ Ալցհայմերի հիվանդությունի հետազոտության համար։
Հաղթող նկարը «Tête de Femme» («Կնոջ գլուխ») աշխատանքն է, որտեղ պատկերված է նկարչի մուսան՝ Դորա Մաարը։ Հոդարան նշել է, որ տոմսը գնել է պատահաբար և չէր սպասում հաղթել, սակայն շատ ուրախ է արդյունքից։ Վիճակախաղը կազմակերպվել է Պիկասոյի ընտանիքի աջակցությամբ, և հավաքված գումարի մի մասը փոխանցվելու է Opera Gallery-ին, իսկ մնացածը՝ Ալցհայմերի հետազոտական հիմնադրամին։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում