Լապորտան մատնանշել է մրցավարական 4 սխալ
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իր դժգոհությունն է հայտնել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպումներում մրցավարական անձնակազմի կայացրած որոշումների վերաբերյալ՝ նշելով այն չորս դրվագները, որոնք, նրա կարծիքով, կանխորոշեցին դիմակայության ելքը։
«Առաջին խաղում մեր օգտին ակնհայտ 11 մետրանոց չնշանակվեց, և մենք կարմիր քարտ ստացանք, թեև իրականում Պաու Կուբարսիի նկատմամբ կանոնների խախտման համար հենց մրցակիցը պետք է հեռացվեր դաշտից։ Իսկ երեկ երեկոյան Էրիկ Գարսիային ցույց տրված կարմիր քարտը պարզապես սխալ էր. Կունդեն հետևում էր և պատրաստ էր խլել գնդակը, ուստի Գարսիան վերջին հույսի խաղացողը չէր: Բացի այդ, Ֆերան Տորեսի երկրորդ գոլը չեղարկելու որոշումն անարդարացի էր, իսկ Դանի Օլմոյի նկատմամբ խախտումը պետք է պատժվեր 11 մետրանոցով», - Լապորտայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը, որն կայացել էր Բարսելոնայում, ավարտվել էր մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Պատասխան խաղում կատալոնական ակումբը հյուրընկալվելիս առավելության հասավ 2-1 հաշվով, սակայն երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց «Ատլետիկոն»։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը