Հայաստանի ծանրամարտի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերջին մարզումներն են անցկացնում Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է հավաքականի մարզիկներին, հետևել նրանց մարզումներին, զրուցել թիմի անդամների և մարզիչների հետ՝ հաջողություն մաղթելով կարևոր ստուգատեսում: Հասմիկ Ավագյանը վստահություն է հայտնել՝ հավաքականի անդամները լավագույնս հանդես կգան, կպայքարեն մինչև վերջ և պատվով կներկայացնեն Հայաստանը՝ շարունակելով հայկական ծանրամարտի հաղթական ավանդույթները։
Կանանց հավաքականում ընդգրկվել են Տանզելա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 53 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Աննա Ամրոյանը, Ալինա Սուքիասյանը (երկուսն էլ՝ 77 կգ), Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 86 կգ) և Տաթև Հակոբյանը (+86 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը, երկրորդ մարզիչը՝ Տարոն Թովմասյանը։
Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ), Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) և Վարազդատ Լալայանը (+110 կգ)։
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Փիլոսյանը, երկրորդ մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը։
Հատկանշական է՝ տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը