Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը
Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ Իրանը կքննարկի միայն իր միջուկային ծրագիրը. այլ թեմաների վերաբերյալ ցանկացած ենթադրություն անհիմն է, հաղորդել է Tasnim-ը՝ հղում կատարելով բանակցային խմբի աղբյուրին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին փետրվարի 5-ին X սոցցանցում գրել է, որ Իրանը միջուկային բանակցությունների մեջ է մտնում ԱՄՆ-ի հետ «բարեխղճորեն, լիովին հաշվի առնելով անցյալի փորձը եւ վճռականորեն պաշտպանելով իր իրավունքները»։
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանի դիվանագիտական մոտեցումը ձեւավորվում է ինչպես բացության, այնպես էլ զգուշության հիման վրա։ «Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար կարգավիճակը, փոխադարձ հարգանքը եւ փոխադարձ օգուտը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն եւ երկարատեւ համաձայնագրի հիմք»,- ընդգծել է նախարարը։
Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: ԱՄՆ պատվիրակության կազմում կլինի նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը