Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ ԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. Reuters

Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորություններըԱրզնիի ձորի ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներԱշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Բիզնես

Սկսվել է ծիրանի արտահանումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողների համար ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնության տրամադրման նպատակով։

Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 20 պայմանագիր՝ 91,45 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ 2026 թ. կնքվել է 1 պայմանագիր՝ 5,116 հա տարածքով ջերմատնային տնտեսություն հիմնելու նպատակով։ 2026 թ. փաստացի կառուցված է 34,4 հա մակերեսով ջերմատուն։

Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թ. հուլիսի 1-ը (ներառյալ) իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցած ջերմատան և 2026 թ. ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից ծրագրով սահմանված վարկի մարման առավելագույն ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և ծրագրով վարկի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետ (շահառուն կարող է դիմել ֆինանսական կառույցին մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ): Սահմանված արտոնությունից օգտվելու համար շահառուն դիմումին կից ֆինանսական կառույցին պետք է ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի և նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցված լինելու վերաբերյալ։

Արձագանքելով՝ երկրի ղեկավարը նշել է. «Մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընթացիկ իրավիճակում մեր տնտեսությունն ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։ Եվ մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել, կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։ Գործնականում Կառավարությունն ասում է հետևյալը՝ հարգելի տնտեսվարողներ, առաջիկա վեց ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել, գնացեք հանգիստ այն նոր շուկաներին, որոնք մենք ձեզ համար բացել ենք, հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով։ Ես կարծում եմ՝ սա լավ և փայլուն հնարավորություն է մեր տնտեսության համար։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք շարունակում ենք տեսնել, թե էլ որտեղ, ինչ հասցեական աջակցություններ կարող ենք անել՝ բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրենք, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի։ Օբյեկտիվ խոչընդոտ ասելով, նկատի ունեմ հետևյալը. երբ ապրանքը ստանդարտին համապատասխանելու պայմաններում ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքները, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այդտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ 8 տարի այս խնդիրը Կառավարությունը բարձրացրել է և նշել, որ աջակցության ծրագրերը բաց են ստանդարտների համապատասխան ապրանքներ արտադրողների համար. «Եթե կպարզվի ինչ-որ աջակցության ծրագիր կա, որ մենք չենք նախատեսել, դա էլ կընդունենք, բայց, կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին, անտրամաբանական է։ Իսկ այն ապրանքները, որոնք համապատասխանում են ստանդարտներին, մենք միանշանակ և աներկբա կանգնելու ենք այդ տնտեսավարողների կողքին, աջակցելու ենք նրանց և քաջալերելու, որպեսզի նրանք նույն տեմպով շարունակեն աշխատանքը»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ է արտահանվել։ Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։ Էկոնոմիկայի նախարարը նշել է նաև, որ մեկնարկել է նաև ծիրանի արտահանումը. «162 տոննա ծիրան ենք արտահանել. երեկ առաջին արտահանումներն են եղել՝ Ուկրաինա, Վրաստան»։