Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման հետ կապված քննարկման ընթացակարգ, որի արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին կայացրել է նշված անձի առողջության պահպանման, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքների խախտման մասին որոշում։
տևական ժամանակ, առանց անհրաժեշտ հոգեբուժական օգնության տրամադրման, զրկված լինելով ինքնախնամքի հնարավորությունից, անձը շարունակել է պահվել քրեակատարողական հիմնարկում, ինչի արդյունքում վերջինիս առողջական վիճակը վատթարացել է,
հոգեկան առողջությամբ պայմանավորված` չի իրականացվել ազատությունից զրկված անձի պատշաճ վերասոցիալականացում և փաստացի ազատությունից զրկումը չի ծառայել իր նպատակին։
Անձի նկատմամբ դրսևորված առանձին վերցված մի շարք գործողություններ (անգործություն) քննարկման առարկա են դարձել վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման տեսանկյունից։
Վերը շարադրվածը նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ անձի հոգեկան առողջության վիճակի վատթարացման, դրանով պայմանավորված՝ ազատությունից զրկված անձի կողմից ինքնուրույն խնամքը չկազմակերպելու պարագայում, չեն ձեռնարկվել միջազգային չափանիշներով և օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցներ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի առողջության պահպանման իրավունքի և խնամքի ապահովման ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակի շրջանակում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են, որ գործնականում նմանատիպ դեպքեր շարունակաբար հանդիպում են: Նշված որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է Առողջապահության նախարարին քայլեր ձեռնարկել անձի իրավունքների խախտումների պատճառներն ուսումնասիրելու, դրանք վերացնելու, ինչպես նաև նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ։ Այդ առումով բացառիկ կարևորություն ունի քրեակատարողական բժշկության պատասխանատու մարմնի և Քրեակատարողական ծառայության արդյունավետ համագործակցությունը։
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Պաշտպանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք այլ որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:
Պաշտպանը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլերի ձեռնարկմանը։ Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խնդիրների լուծման տեսանկյունից իրավասու մարմինների հետ համագործակցությունը և խնդիրների լուծման առումով վերջիններիս հանձնառությունը:


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
Երևանի ևս 58 մանկապարտեզում տեսախցիկներ կտեղադրվեն
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում