ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն առաջիկա օրերին կայցելի Հայաստան և Ադրբեջան ։ Ըստ լրատվամիջոցների՝ նա Երևանում կլինի փետրվարի 9-ին։ Հայտնի է, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան տարածաշրջան կժամանի Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո։
Վենսի այցի մասին առաջինը տեղեկացրել էր Սպիտակ տան ղեկավարը հունվարի 24-ին՝ ասելով, որ այցի նպատակը TRIPP-ի նախագիծն առաջ մղելն է։ Փորձագետները համոզված են, որ ԱՄՆ փոխնախագահի այցով ծրագիրը գործնական փուլ է մտնում։ Այցն, ըստ նրանց, վկայում է նաև, որ Վաշինգտոնը շարժվում է տարածաշրջանում իր դերակատարություննամրապնդելու ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն իր միջազգային ուղևորությունը սկսել է Իտալիայից՝ Միլանում մասնակցելով Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, սակայն այցի քաղաքական առանցքը Հարավային Կովկասն է։ AP-ն ծավալուն հոդվածով անդրադարձել է Վենսի այցին՝ ընդգծելով Հարավային Կովկասի կարևորությունը։ Հոդվածում մասնավորապես նշվում է.
«Օլիմպիական խաղերից հետո Վենսը նախատեսում է մեկնել Հայաստան և Ադրբեջան։ Դոնալդ Թրամփը նրան հանձնարարել է առաջ մղել այն գործընթացը, որի նպատակն է վերջ դնել երկու երկրների միջև գրեթե չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը»։
Ըստ AP-ի՝ խաղաղության համաձայնագիրը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս ամրապնդելու դիրքերը տարածաշրջանում Ռուսաստանի նվազող ազդեցության պայմաններում։ Գործակալության գնահատմամբ՝ առանցքային կետերից են տրանսպորտային հաղորդակցության վերագործարկումը և ԱՄՆ-ի հետ գործակցության ընդլայնումը էներգետիկայի ու տեխնոլոգիաների ոլորտներում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից