«Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը. Վիրավորական է այդպիսի քաղաքապետ ունենալը. Աշոտ Բլեյան
Ես սովորականի պես իմ շրջայցն էի իրականացնում կրթահամալիրի ութ տարածքով և Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից մեզ բերման են ենթարկել: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ ներկայացնելով իր և ևս երկու ուսուցչի բերման ենթարկվելու դեպքը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և ևս երկու ուսուցչի, այդ թվում քանդակագործ Վիգեն Ավետիսին, բերման էին ենթարկել կրթահամալիրի հարակից տարածքից․ նրանք ավելի ուշ ազատ են արձակվել: Նշենք, որ նրանք բողոքի ակցիա էին անում, քանի որ հարակից թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը ցանկանում է ցանկապատել մանկապարտեզի տարածքը, ինչը, ըստ կրթահամալիրի տնօրենի և ուսուցիչների, խոչընդոտում է սաների տեղաշարժը։ Ոստիկանները դա համարեցին արգելված հավաք:
«Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, որ մենք մեկ օր առաջ գիտեինք,. Որ այդտեղ լինելու են այդ աշխատանքնե՞րը: Իհարկե այդպես չի: Երեւանի փոխքաղաքապետը, եթե հավատանք իր զգացմունքներին, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձեւ է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երեւանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է: Ես պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: Եվ վերջապես «Իմ քայլը» պետք է քննարկի Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երեւանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երեւանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է»,-ասաց Բլեյանը՝ հավելելով, որ ինքը հեշտ հետ չի կանգնում իր գաղափարից:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի