Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Այստեղ անձերի խնդիր է դրված. ով կլինի դատավոր եւ ով կենթարկվի. ՀՅԴ երիտասարդները՝ ՍԴ-ի դիմաց

Ժողովրդի անունից խոսում են բոլորը, մենք, իհարկե, իրավասու չենք խոսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մեջ կա ան հատվածը, որն ադեկվատ կերպով կկարողանա այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխանը տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Սահմանադրական դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդները ՀՅԴ երիտթեւի անդամ Սեւակ Նազարյան։

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի դիմաց։ Նրանք իրենց հետ բերել են շղթայված պաստառ, որի վրա գրված է Սահմանադրություն եւ պատկերված են ՀՀ զինանշանն ու դրոշը։

«Տեսնում ենք, որ ընդդիմադիր դաշտում որոշակի պրոցեսներ են ընթանում։ Դրան զուգահեռ, կույր պետք է լինել չտեսնելու համար, ժողովրդի տարբեր շերտեր, մասնագիտական շերտերից սկսած մինչեւ հասարակ քաղաքացիները սկսել են գործող իշխանությունից դժգոհության պրոցես։ Սա հույս է տալիս, որ կարողանանք հավատալ այն պրոցեսին, որն ապագայում սկսվելու է եւ հաջողության է հասնելու»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ո՞ւմ միջոցով է լինելու այդ գնահատականը, Նազարյանն ասաց՝ ժողովրդի միջոցով. «Ժողովրդի անունից խոսում են բոլորը, մենք, իհարկե, իրավասու չենք խոսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մեջ կա ան հատվածը, որն ադեկվատ կերպով կկարողանա այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխանը տալ»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր են պատրաստում ձեռնարկել իրենք, ասաց. «Այս պահին այս ակցիան ենք իրականացնում։ Հետագայում, հարգելով արտակարգ դրության կանոնները՝ հավաքներ մեր կողմից չի նախատեսվում այս պահին, սակայն դա չի ենթարդում, որ չի էլ լինելու։ Արտակարգ դրության անդադար երկարանալը չենք կարող ասել՝ ինչքան կտեւի, սակայն վստահ ենք, որ ինչ-որ մի պահի կամ դուրս է գալու կամ մենք այլ տարբերակների կփորձենք գնալ»։

Հարցին՝ ի՞նչ լուծում են իրենք տեսնում, Նազարյանն ասաց. «Մենք հեռու ենք այն մտքից, որ կարող ենք այստեղ սահամանադրական իրավունքի նորմերին համապատասխան ելույթ ունենալ։ Մենք ականատեսն ենք այս ամենի եւ փորձում ենք արձանագրել։ Արձանագրում ենք նաեւ, որ ՍԴ-ի դատավորներն այս ընթացքում շատ լավ վարք ցուցաբերեցին։ Տուրք չեն տվել Կառավարության կողմից առաջադրվող կիսակոռուպցիոն թոշակների ծրագրին։ Այդ ամեն ինչը չեն արել, որն էլ հույս է տալիս, որ ոչ միայն մենք ենք սատարելու, այլ պայքարը շարունակվելու է իրավական դաշտում։ 2018 թվականից մինչեւ այսօր այն ժողովուրդը, որը շարժման արդյունքում իր պահանջները ներկայացրեց իշխանություններին, ուզում էր ընդամենը արդարադատություն։ Այս պարագայում Հայաստանում ընտրովի արդարադատություն է։ Այստեղ անձերի խնդիր է դրված. ով կլինի դատավոր, ով կենթարկվի»։

ՀՅԴ Գերագույն մարմնին կից պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանն էլ նշեց, որ համոզված է՝ Հայաստանում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի.

«Համոզված եմ, որ տեղի է ունենում իշխանության յուրացում եւ քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահերից»։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները գիշերը նույնպես ակցիա են իրականացրել Սահմանադրական դատարանի դիմաց։

Նշենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։

Սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։

Այդ փոփոխություններին դեմ են մի շարք իրավաբաններ, փաստաբաններ, իրավապաշտպաններ, ինչպես նաեւ ՍԴ անդամները։

Այսօր վաղ առավոտից ՍԴ-ի դիմաց էին հավաքվել ԲՀԿ-ական պատգամավորները, որոնք թղթային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ իրենց դիմումն էին բերել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը։

ՍԴ-ի դիմաց էին հավաքվել նաեւ իրավապաշտպաններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Նրանք պնդում են, որ արված փոփոխությունները սահմանադրական կարգի տապալում է։