Կյանքումս այս վիճակի մեջ չեմ ընկել, որ իմ պետության դեմ պետք է պայքարեմ. Ֆելիքս Թոխյան
Այստեղ մի քիչ վեճ կա ԱԺ-ի ու ՍԴ-ի միջեւ. ԱԺ-ն ասում է՝ այս լիազորությունն իմն է, մենք էլ ենթադրում ենք, որ կարող է այդ լիազորությունը քոնը չի, Սահմանադրությամբ գրած է, որ դու չպիտի առանց եզրակացության գնաս այդ փոփոխությունների. դա էլ 168-րդ հոդվածի 4-րդ կետն է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշմանը:
Լրագրողը նշեց, որ ԱԺ-ում ասվել է, թե ՍԴ չեն դիմել, որովհետեւ կարող էր շահերի բախման խնդիր առաջանալ, Թոխյանը կրկին հորդորեց ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը. «Գրած է, որ շահերի բախում այս դեպքում չկա եւ կա հորդոր մեզ, որ մաքսիմալ օբյեկտիվ նայենք այդ հարցը։ Շատ մարդիկ իրենց խելոք են զգում. իրենց մեր տեղն են դնում ու որոշում են, թե մենք ինչ կարող ենք որոշել, հետո ասում են՝ դե շահերի բախում է, դրա համար չենք գնում։ Այդ ասողներն ուղղակի գրագետ չեն։ ՍԴ-ն ցանկացած հարցին նայում է առաջին հերթին ընթացակարգային խախտումների տեսակետից։ ԱԺ-ի քայլերը գրված է ռեգլամենտում»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի